«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Վիշապին հաղթող հերոսի կերպարը

 Վիշապին հաղթող հերոսի կերպարը
18.03.2024 | 20:00

Վիշապները նրա համար են, որ կուլ տան մոլորյալ ու կամակատար մարդկանց։ Այդպիսիք պատրաստի կերակուր են, որ կուլ գնան, թեկուզ լինեն թագավորի աղջիկ, որ միայն կարող են լաց ու կոծ անել։ Երբ թագավորը չի կարողանում հարցը լուծել, միանում է աղջկա լացին ու կոծին, իսկ անգլուխ մնացած ժողովուրդը մտածում է գոնե իր աղջիկներից մեկին փրկելու մասին, ինչը, ավաղ, անհնար է։ Հերոսը, անխոս և ոչ մեկին չմեղադրելով, ելնում է պաշտպանելու և իրական աջակցություն ցույց տալու աղջկան՝ կանգնելով վիշապի դիմաց։ Հաղթելով վիշապին՝ նա հեռանում է առանց փառքի և շնորհակալություն ստանալու։

Ահա այն հզոր համակարգը, որ փոխանցվել է մեզ հազարամյակներ շարունակ՝ մայրական կաթի հետ։ Տևական ժամանակ է՝ հրաժարվել ենք մեր ինքնության հավաքական կերպարից ու նրա արդար ուժից և քարկոծում ենք մեր հերոսներին հենց օրորոցից։ Ուստի թագավորը մնացել է անուժ և պատրաստ է ամեն գնով կերակրելու վիշապին, իսկ ժողովուրդն էլ սպառում է իր ներուժը՝ լաց ու կոծ անելով։ Բնականաբար, այդ խախտված համակարգում չկա ու չի կարող հերոս լինել։ Սակայն ամեն ինչ կորած չէ, քանզի, ինչպես հեքիաթում է ասվում, այս էլ այսպես չի մնա։ Իսկ եթե արագ փոփոխություն ենք ուզում, ապա պետք է հնարավորինս շուտ վերականգնենք մեր հավաքական կերպը։ Իսկ դա նշանակում է հրաժարում այս խախտված համակարգից և վերադարձ մեր հարազատ ինքնությանը։

Հ Գ․ Առհասարակ, պետք է հաշտ լինել և լռելյայն նպաստել բոլոր խավերի զարգացմանը։ Այդպես են հուշում հեքիաթն ու էպոսը։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 3720

Մեկնաբանություններ